Այսօր բացօթյա մենահամերգ կլինի Գյումրիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, oգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-ին «Gyumri Garden House»-ի բակում կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի «Երգիր ինձ հետ» խորագրով բացօթյա մենահամերգը, նվագակցող՝ Ելենա Վարդազարյան:
Համերգն իրականանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի շրջանակում:
Միջոցառման ընթացքում Վ. Ավանյանը կկատարի ոչ միայն Ա. Հարությունյանի, այլև հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները: Երեկոյի հատուկ հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն Վահագն Հայրապետյանը, որը գյումրեցի հանդիսատեսին կներկայացնի թե՛ հեղինակային, թե՛ հայտնի ու սիրված ջազ մեղեդիների սեփական մշակումները:
Համերգաշարի շրջանակում նախատեսվում են նաև ելույթներ Լոռու և Արագածոտնի մարզերում:
Մուտքն ազատ է:

error20