ԱՄՆ-ում սեղմված բնական գազ արտադրող գործարանում պայթյուն է տեղի ունեցել

ԱՄՆ Տեխաս նահանգի Մոնտ Բելվե քաղաքում գտնվող սեղմված (թերթաքարային) բնական գազ արտադրող գործարանում պայթյուն է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Houston Chronicle-ի հրապարակմանը:

Աղբյուրի տվյալներով՝ պայթել է Lone Star ընկերությանը պատկանող գործարանի՝ բնական գազի պահեստը: Պայթյունի հետևանքով գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, որը ներկա պահին դեպքի վայր ժամանած հրշեջները փորձում են մարել:
Ներկա պահին տուժածների մասին տեղեկություններ չկան:

error20