Ակնաշեն գյուղում այրվել է 350 հակ անասնակեր

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20:27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակնաշեն գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 22։18-ին: Անասնագոմի տանիքում (50 քմ) այրվել է 350 հակ անասնակեր։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիքում գտնվող մոտ 250 հակ անասնակեր։

error20