Ալիևը, Էրդողանն ու Բահչելին կայցելեն Շուշի. լրատվամիջոցներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և թուրքական «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին կմասնակցեն Շուշիում կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը:

Նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներին սպասվելիք այցի մասին հայտնել է Բահչելիի խորհրդական Զիա Գյունայդընը:

Դպրոցը կառուցվելու է «Ազգային շարժման կուսակցության» կրթության և մշակույթի հիմնադրամի կողմից:

«Դպրոցի հիմնարկեքի արարողությանը կմասնակցեն Ադրբեջանիև Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև «Ազգային շարժման կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին»,-ասել է Գյունայդընը:

Խոսելով Ադրբեջան կատարելիք այցի մասին՝ Դևլեթ Բահչելիի խորհրդականն ասել է, որ ներկայումս Շուշիում լուծվում են ենթակառուցվածքների խնդիրները, կառուցվում է նոր ճանապարհ:

«Մեր դիտարկումների և հանդիպումների հիման վրա կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում և այս ճանապարհը նախատեսվում է բացել մինչև գարուն»,-ասել է խորհրդականը։

Նշվում է, որ Շուշիում դպրոցի կառուցման վայրը դեռ հստակեցված չէ:

error20