Աթլետիկոն ցանկանում է ձեռք բերել Խետաֆեի պաշտպանի տրանսֆերը

Մադրիդի «Աթլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն ակնկալում է այս մրցաշրջանի ընթացքում եզրային պաշտպան ձեռք բերել, ով հարկ եղած դեպքում կարող է փոխարինել Ռենան Լոդիին:

Ըստ Diario AS-ի, արգենտինացի մասնագետի հայացքը սևեռված է «Խետաֆեի» ուրուգվայցի եզրային պաշտպան Մատիաս Օլիվերայի վրա: 22-ամյա երիտասարդ պաշտպանը իրեն բավականին լավ է դրսևորել Իսպանիայի նախորդ առաջնությունում և, ըստ աղբյուրի, նրա տրանսֆերը հասանելի կլինի բավականին համեստ գումարով:
Հաշվի առնելով «Աթլետիկոյի» ֆինանսական խնդիրները, այս տրանսֆերը բոլոր առումներով շահավետ է թվում իսպանական ակումբի համար: Երկու մրցաշրջանների ընթացքում Օլիվերան 38 հանդիպում է անցկացրել Լա Լիգայում և երկու գոլային փոխանցում կատարել:

error20